Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Համերգային բացառիկ երեկո «Ֆորշ» ակումբում

Համերգային բացառիկ երեկո «Ֆորշ» ակումբում
25.07.2015 | 10:16

Ամերիկահայ երաժիշտ, կիթառահար Վահագնը հուլիսի 29-ին «Ֆորշ» ակումբում ելույթ կունենա համերգային ծրագրով Արտյոմ Մանուկյանի, Նորայր Քարտաշյանի, Արման Ջալալյանի, Տիգրան «Պակուիտո» Այվազյանի հետ, կներկայացնի սեպտեմբերին Ճապոնիայում լույս տեսնող նոր ալբոմը` Կոնչա Բուիկայի, Տիգրան Համասյանի, Արտո Թունջբոյաջյանի, Սեբուհի, Գևին Սալմոնի և այլ երաժիշտների մասնակցությամբ: Կներկայացվի նաև «Հով արեք, սարեր ջան» երգի տեսահոլովակը` Բուիկայի համատեղ կատարմամբ:

Մինչ համերգը Վահագնը կհանդիպի լրագրողների հետ, կներկայացնի իր առաջիկա ծրագրերը:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ